Սկսած 2021 թվականի հոկտեմբերի 27-ից` Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դառնում անընդմեջ վեց խաղում։
Այս ընթացքում անցկացրած վեց խաղում Լուկասը դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք՝ երեկ ՄԼՍ-ի երրորդ տուրում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»։ Տանտերերի առաջին գոլը 56-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։