«Նոայի» ֆուտբոլիստ Սանա Գոմեշը հրավիրվել է Գվինեա-Բիսաուի ազգային հավաքական՝ մասնակցելու թիմի առաջիկա ընկերական խաղերին։
Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի քարտուղարությունը։
Մարտի 23-ին Գվինեա-Բիսաուի ազգային հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Հասարակածային Գվինեայի, իսկ մարտի 26-ին՝ Անգոլայի ազգային թիմերի հետ։