Մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կոմիտեն, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի հոդվածներով, օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ կայացրել է հետևյալ որոշումները՝
1. 06/03/22թ. «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» (ՊԼ105) խաղի վերաբերյալ.
1) Խաղի 93-րդ րոպեին «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Դմիտրի Գունկոյի ոչ սպորտային
վարքագիծ, որի համար հեռացվել է խաղադաշտից:
2) «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի ոչ սպորտային վարքագիծ
խաղը սպասարկող անձնակազմի նկատմամբ:
3) «Արարատ-Արմենիա» ՖԱ երկրպագուների կողմից խաղի ժամանակ երկու ճայթրուկի
օգտագործում:
4) «Արարատ-Արմենիա» ՖԱ չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը
հետխաղյա մամուլի ասուլիսին:
5) «Փյունիկ» ՖԱ երկրպագուների կողմից խաղի ժամանակ ճայթրուկի և պայթուցիկ
հրավառության օգտագործում:
————————————————————————————————————
Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշել է`
1) Ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 11.03-րդ կետով` մրցավարի կողմից
«Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Դմիտրի Գունկոյի 1 խաղ որակազրկումը թողնել ուժի
մեջ:
2) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի
կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-
րդ հոդվածի 35-րդ կետով «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի
նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել «նկատողություն» և
«Արարատ-Արմենիա» ՖԱ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝
50.000 ՀՀ դրամի չափով։
3) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում
թույլ տալը, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնակարգի և 28-րդ հոդվածի 28.04-րդ կետը, 29-րդ
հոդվածի 29.01 կետը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 24-րդ կետով՝
«Արարատ-Արմենիա» ՖԱ ակումբին (առաջին անգամ) տուգանել նվազագույն
աշխատավարձի հիսունապատիկի՝ 30.000 ՀՀ դրամի չափով:
4) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում
թույլ տալը և հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնակարգի 28-րդ հոդվածի 28.04-րդ կետը, 29-րդ
հոդվածի 29.01 կետը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 58-րդ կետով՝
«Արարատ-Արմենիա» ՖԱ-ին (առաջին անգամ) տուգանել նվազագույն աշխատավարձի
երեսնապատիկի՝ 30.000 ՀՀ դրամի չափով:
5) Հաստատված համարել «Փյունիկ» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և
հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնակարգի 28-րդ հոդվածի 28.04-րդ կետը, 29-րդ հոդվածի 29.01
կետը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 24-րդ կետով «Փյունիկ» ՖԱ-ին
(առաջին անգամ) տուգանել նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30.000 ՀՀ
դրամի չափով:
Նիստի ընթացքում կայացրած բոլոր որոշումները կարող եք տեսնել այստեղ։