«Կրասնոդարի» հարձակվող Վլադիմիր Իլինը խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին։
«Այժմ Էդուարդն է հանդերձարանում երաժշտության պատասխանատուն։
Ովքեր հեռացել են, նրանց մասին արդեն մոռացել ենք։ Հիմա ինքներս ենք աշխատում։
Կաբելլայի փոխարեն այժմ Սպերցյանն է հանդերձարանում երաժշտություն ապահովում։
Ֆրանսիական երաժշտությունից անցել ենք հայկականի»,- ասել է նա։