Մարտի 7-ին Պլովդիվում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեականները:
Գևորգ Թադևոսյանը (87կգ) կիսաեզրափակչում 0:7 հաշվով զիջեց Դանիան ներկայացնող Թուրպան Բիսուլթանովին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև 55 կգ Ազատ Սեդրակյանը և 63 կգ Վլադիմիր Հարոյանը:
Աշոտ Կիրակոսյանը (77կգ) դուրս է մնացել մեդալային պայքարից: