«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։
Ինչպես տեղեկացնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը, Բիչախչյանը հրավիրվել է մարտի 24-ին և 29-ին կայանալիք Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ հանդիպումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահանը ճանաչվել է լեհական ակումբի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը։