Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, Խոակին Կապառոսի գլխավորությամբ, հանդիպել է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի և ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են ինչպես համատեղ աշխատանքին, այնպես էլ հավաքականի առաջիկա մարզական հավաքներին։
Հիշեցնենք, որ մարտի վերջին Հայաստանի ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Չեռնոգորիայի և Նորվեգիայի հետ։