Հայաստանի աթլետիկայի հավաքականն այսօր` փետրվարի 5-ին, մեկնել է Ստամբուլ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ Թուրքիա է մեկնել 9 մարզիկ (վազորդ, ցատկորդ , նետորդ). թիմն այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի, որը կտևի մինչև փետրվարի 20-ը:
Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Ասպարեզները կտրամադրվեն նախ մինչև 20 տարեկան / փետրվարի 9 –ին /,ապա` մեծահասակների / փետրվարի 16 –ին / մասնակցությամբ մրցումներին:
Երիտասարդների ստուգատեսին, հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև Գյումրիից, Վանաձորից, Կապանից և Արցախից մրցավայր մեկնող աթլետները: