Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով չի կարող օգնել «կապտանռնագույններին» և ակումբը փոխարինող է փնտրում ֆրանսիացի ֆուտբոլիստին, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում են հայտնվել ՝ Քրիստիան Ստուանին (Ժիրոնա) և Վիլիան Ժոզեն (Ռեալ Սոսեյդադ):
Ըստ Լա Լիգայի կանոնագրքի, թիմը կարող է տրանսֆերային պատուհանի ավարտից հետո գնել ֆուտբոլիստի, եթե նա հանդես է գալիս ներքին առաջնությունում և եթե վնասվածք ստացած ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը գերազանցում է 6 ամիսը:























































