«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Յուվեն ֆրանսիացուն արդեն աշխատանքային պայմանագիր է առաջարկել։ Բյանկոներիները պատրաստվում են Պոգբային վճարել 10 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ համագործակցության երկարաձգման շուրջ։