ՀՊԼ ընթացիկ առաջնության 20-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցել է «Նոայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 66-րդ րոպեին հեղինակել է Արտակ Եդիգարյանը: Ի դեպ, սա Եդիգարյանի 50-րդ գոլն էր ՀՊԼ-ում:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» իր միավորների թիվը հասցրել է 24-ի և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նոան» 23 միավորով 5-րդն է:
Հիշեցնենք՝ «Նոան» իր առաջին տնային խաղն էր անցկացնում Արմավիրի Քաղաքային մարզադաշտում: