Sport24-ը հայտնում է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունից Sport24-ի թղթակից Ալինա Մատինյանին հաստատել են, որ եվրագավաթների այսօրվա բոլոր հանդիպումները կանցկացվեն նախատեսվածի համաձայն։
Հիշեցնենք, որ այսօր «Զենիթը» Իսպանիայում կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղը «Բետիսի» դեմ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուրբաթ օրը կկայանա ՈՒԵՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստը, որում կքննարկվի ռուս-ուկրաինական իրավիճակը։