«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնի է դարձել իտալական մամուլին։
Աղբյուրի հաղորդմամբ, Ֆուտբոլիստը երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Անցյալ տարի նա մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, բայց բանակցությունները ինչ-որ տեղ կանգ առան: Պորտուգալացին «քաղաքաբնակների» հետ մինչև 2025 թվականի հունիս ամսվա պայմանագիր ունի։
Transfermarkt-ը 27-ամյա պորտուգալացուն գնահատում է 75 միլիոն եվրո։