Հայտնի է հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը. ոսկու համար կպայքարի Ֆինլանդիայի հավաքականը, որը կիսաեզրափակչում հաղթեց Սլովակիայի ընտրանուն (2-0):
Ֆինլանդիայի թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սակարի Մանինենը և Հարրի Պեսոնենը։
Եզրափակչում Ֆինլանդիայի հավաքականը կխաղա Ռուսաստան-Շվեդիա զույգի հաղթողի հետ։ Մրցակիցը կորոշվի այսօր՝ փետրվարի 18-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:10-ին։
Եզրափակիչ հանդիպումը նախատեսված է փետրվարի 20-ին, իսկ երրորդ տեղի համար խաղը կկայանա մեկ օր շուտ։