Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին» ու չկարողացավ հաղթանակ տոնել։
Ողջ խաղի ընթացքում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասն ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։
24-րդ տուրից մադրիդցիները 54 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Վիլյառեալը» 36 միավորով 6-րդն է։
























































