Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ ընդունել է «Սելտային» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում հայտավորվել է այս խաղին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել։
«Կադիսը» 24 խաղից հետո 19 միավոր ունի իր ակտիվում ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում է գտնվում։ «Սելտան» 31 միավորով 9-րդն է։
























































