«Միլանը» ցանկանում է ամռանը ավարտին հասցնել կիսապաշտպան Բրահիմ Դիասի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մինչև 2023 թվականը վարձավճարով հանդես կգա միլանյան ակումբում։
Դիասի տրանսֆերային արժեքը 22 միլիոն եվրո է։
Նշվում է, որ «Միլանը» ստիպված կլինի բարձրացնել Դիասի աշխատավարձը։