Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն առաջիկա երկու խաղում չի կարողանա օգտակար լինել «Բարսելոնային»։
Ալվեսը կարմիր քարտ էր ստացել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յաննիկ Կարասկոյի նկատմամբ կոպիտ խաղալու պատճառով։ Նմանատիպ խախտման համար ֆուտբոլիստները պատժվում են նվազագույնը երկու խաղով։
Այսպիսով, 38-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Էսպանյոլի» և «Վալենսիայի» դեմ կայանալիք հանդիպումները։
























































