Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հայտնվել է Իսպանիայի մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ինքը՝ Մանեն, դեմ չէ իր ուժերը փորձել Լա Լիգայում։
29-ամյա հարձակվողը նոր ակումբին կարժենա մոտ 80 միլիոն եվրո։
























































