«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է առողջական խնդիրներ ունենալ, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Հավանական է, որ շվեդը չի խաղա «Լացիոյի» հետ Իտալիայի գավաթի խաղարկությունում և ամենայն հավանականությամբ բաց կթողնի Ա Սերիայի «Սամպդորիայի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իբրան բաց էր թողել նաև «Ինտեի» դեմ խաղը, որում իր թիմը հաղթել էր 2:1 հաշվով: