«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Ադամա Տրաորեի՝ կատալոնական ակումբ տեղափոխության մասին։
«Երկու խաղացողներն էլ անգլիական ֆուտբոլում խաղալու հարուստ փորձ ունեն, ինչը կարող է շատ օգտակար լինել «Բարսելոնայի» համար, որը սերնդափոխության փուլում է և դեռ փորձում է հավասարակշռություն հաստատել երիտասարդ և փորձառու խաղացողների միջև»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Metro-ն։
«Օբամեյանգն ու Տրաորեն լավ ընտրություն են «Բարսելոնայի» համար. բայց նրանք դեռ չեն կարող պայքարել հաղթանակի համար Իսպանիայի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում»,- ասել է նա։
Օբամեյանգն ու Տրաորեն կատալոնական ակումբ են տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































