«Միլանը» նոր պայմանագիր կկնքի կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։
Նոր գործարքի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են։ Ալժիրցին կերկարաձգի պայմանագիրը մինչեւ 2026 թվականը։ Նրա աշխատավարձը կկազմի 3,2 մլն եվրո մեկ մրցաշրջանում։
Բենասերը այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։