«Միլանը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի նկատմամբ: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Ավելի վաղ ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Յուվենտուսը», սակայն թուրինյան ակումբը «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելուց հետո հրաժարվեցին Իկարդիին ձեռք բերելու մտքից:
Այս մրցաշրջանում Իկարդին 24 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի հեղինակ։