«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
«Ռեալ Սոսյեդադը» Իսակի համար պահանջում է 50 միլիոն եվրո: Բացի «ռոսոներիներից», հարձակվողին հավակնում ձեռք բերել նաև Լոնդոնի «Արսենալը»:
Իսակն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում և խփել 4 գոլ: