«Սպորտինգը» հայտարարել է «Լիոնի» հարձակվող Իսլամ Սլիմանիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ալժիրցի խաղացողի պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
«Նրա ժամանակը եկել է. Սլիմանին վերադարձել է տուն»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
2013-ից 2016 թվականներին Սլիմանին հանդես է եկել «Սպորտինգում»: