«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն վարձակալական հիմունքներով միացավ «Բարսելոնային»։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը։
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը որոշել է օրիգինալ ձևով հայտարարել իսպանացու տրանսֆերի մասին։
🔡 Use all letters! pic.twitter.com/hXF8iAtfpE
— FC Barcelona (@FCBarcelona) January 29, 2022
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ կատալոնական ակումբը խաղացողին վարձակալելու է՝ 30 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։
Բացի այդ, Ադաման և կատալոնական ակումբը պայմանավորվել են նախնական 5 տարվա պայմանագրի շուրջ:
Ադաման «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա «Վուլվերհեմփթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։