Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների մենեջմենթի մասին։
«Վերջին տարիներին ԱՊԼ-ում մենեջմենթը լավ է եղել, Անգլիան ամուր է տնտեսության տեսանկյունից։ Դա երևաց համավարակի ժամանակ, որովհետև ԱՊԼ-ում, չնայած այդ խնդրին, շարունակում էին լավ ֆուտբոլիստների գնել։ Բայց ֆուտբոլը միայն փողերը չեն։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» դուրս թողեց «Լիվերպուլին»՝ չնայած նաև չկարողացավ հաղթել «Չելսիին»։ Տեսնենք՝ ինչ կլինի այս մրցաշրջանում։ «Ռեալն» ուժեղ է ու կպայքարի մինչև վերջ։
Ակնհայտ է, որ ԱՊԼ-ում նույնիսկ «Նյուքասլ Յունայթեդի» կամ «Նորվիչ Սիթիի» նման աութսայդերներն ավելի շատ են ստանում, քան իսպանական կամ իտալական թիմերը, և դա շնորհիվ հեռուստատեսային իրավունքներից եկող եկամուտների»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը։