Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիով։
Ըստ Marca-ի՝ Մադրիդի «Ռեալի» սկաուտինգի բաժնի ղեկավար Հունի Կալաֆաթը երկու օր է անցկացրել Մոնակոյում՝ շփվելով խաղացողի շրջապատի հետ և առաջին ձեռքից պարզել հնարավոր գործարքի մանրամասները։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանի, ով ապագայում կփոխարինի Կազեմիրոյին։ Մադրիդյան ակումբը որոշել է, որ Չուամենին կարող է կատարել այդ առաջադրանքը։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այս դիրքում փորձում է Էդուարդո Կամավինգային, սակայն և՛ իտալացի մասնագետը, և՛ ակումբի ղեկավարությունը կարծում են, որ անհրաժեշտ է ձեռք բերել պրոֆիլային հենակետային կիսապաշտպան։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: