Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ասել է, որ իր կիսապաշտպան Լուկա Մոդրիչին համարում է լավագույն խաղացողը, ում հետ երբևէ խաղացել է։
«Մի օր Մոդրիչը մոտեցավ ինձ և ասաց. «Դու ինձ հարգում ես, և հաշվի առնելով իմ տարիքը՝ ես քո հայրիկի հասակակիցն եմ»:
Այդ ժամանակվանից նա սկսեց ինձ որդի անվանել, իսկ ես նրան հայրիկ եմ ասում։
Նրա հետ խաղալը հաճույք է։ Նա լավագույն խաղացողն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Նրա հետ նույն թիմում խաղալու հնարավորություն ունենալը պարզապես հիանալի է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































