«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը: Աս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Կրիշտիանուի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ նա պարանոցի հետ կապված խնդիրներ ունի: Հունվարի 20-ին նա մի քանի ժամ բուժզննումէ անցել, ուստի պետք է սպասել, որպեսզի հասկանանք, թե ինչ է նա զգում այսօր»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: