Ծաղկաձորում ավարտվել է հունվարի 10-ից մեկնարկած մրցավարական և մարզչական սեմինարը, որը կազմակերպվել էր ՀԱՕԿ-ի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից` ՄՕԿ-ի և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համատեղ` համերաշխության ծրագրի շրջանակում:
Մարզչական սեմինարն անցկացնում էր Օլիմպիականնկարգի մրցավար, մարզիչ Ալեքսեյ Բազուլինը, իսկ մրցավարական սեմինարը` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրահանգիչ, օլիմպիական կարգի մրցավար Նորավարդ Առուստամյանը: