Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերին խոսել է Ա Սերիայի 22-րդ տուրի «Ջենոայի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Նրանք լավ թիմ ունեն և որակյալ խաղ են ցուցադրում: Գիտակցում ենք, որ բավական բարդ հանդիպում է լինելու:
Մենք վստահ ենք՝ այս տարի էլ կարող ենք տեղ զբաղեցնել լավագույն քառյակում: Թիմը ունի այդ ներուժը»,-ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: