Եվրո-2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ֆուտզալի հավաքականը անցկացրեց։ 3-րդ հանդիպումը: Մեր հավաքականի մրցակիցը Շոտլանդիայի ընտրանին էր։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Մեր թիմի գոլերը խփեցին Վիտինյոն և Սարո Գալստյանը։ Այսպիսով, մեր ընտրանին միավորների քանակը հասցրեց 4-ի ու բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Խմբի մյուս խաղում 20։30-ից միմյանց դեմ մրցելու են Բելգիայի և Մոնտենեգրոյի հավաքականները։ Խմբի առաջատար Բելգիայի հավաքականի հաղթանակի դեպքում մեր ընտրանին կմնա երկրորդ տեղում ու կնվաճի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2-5 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Մոնտենեգրոյին։