Ծաղկաձորում հունվարի 10-ից 17-ն անցկացվում է մարզչական և մրցավարական սեմինար, որը կազմակերպվել է ՀԱՕԿ-ի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից` ՄՕԿ-ի և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ` համերաշխության ծրագրի շրջանակում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մարզչական սեմինարն անցկացնում է Օլիմպիական կարգի մրցավար, մարզիչ Ալեքսեյ Բազուլինը, իսկ մրցավարական սեմինարն անցկացնելու համար հրավիրված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրահանգիչ, օլիմպիական կարգի մրցավար Նորավարդ Առուստամյանը: