«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայինին հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sky Italia-ն։
«Ռոսոներիները» 27-ամյա կոտդիվուարցուն տեսնում են որպես Սիմոն Կյաերին փոխարինող, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա։
Միլանը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը։