«Տոտենհեմի» պաշտպան Ջաֆետ Տանգանգան հայտնվել է «Միլանի» հետաքրքրության կենտրոնում։
«Ռոսոներիները» դիտարկում են 22-ամյա խաղացողի տրանսֆերը, սակայն կարծում են, որ պահանջվող տրանսֆերային գումարը կարող է չափազանց բարձր լինել:
Տանգանգան այս մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 15 հանդիպում: