2019 թվականից «Արսենալի» (Միկել Արտետայի գլխավորությամբ) կազմում ԱՊԼ-ում թիմի 36 գոլ խփել են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։
Սա լավագույն արդյունքն է առաջնությունում, ոչ մի թիմում երիտասարդ ֆուտբոլիստներն այդքան գոլ չեն խփել, նշվում է Պրեմիեր լիգայի Twitter-յան պաշտոնական էջում։
Հունվարի 1-ին «Արսենալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»․ հյուրերը հաղթանակ են տարել ավելացված ժամանակում։
«Արսենալն» այս մրցաշրջանում վաստակել է 35 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 թվականների մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
























































