Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի արտագնա խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Քրիսթալ Փելասին» 3-2 հաշվով:
«Մրճահարների» կազմում առաջին խաղակեսում դուբլ ձեւակերպեց Մանուել Լանցինին, ևս մեկ գոլ խփեց Մայքլ Անտոնիոն։
Երկրորդ խաղակեսում «Կրիստալ Փելասը» պատասխանեց Օդսոն Էդուարի և Մայքլ Օլիսեի գոլերով։
Հաղթանակի շնորհիվ «Վեսթ Հեմը» բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական (34 միավոր)՝ շրջանցելով «Տոտենհեմին»։ Այնուամենայնիվ, «Տոտենհեմը» դեռ երկու խաղ պակաս է անցկացրել: «Քրիսթալ Փելասը» 11-րդն է (23):
























































