«Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Այս մասին խորվաթ մասնագետին հայտնել են հինգշաբթի։
Կովաչը գլխավորել է ակումբը 2020 թվականի հուլիսին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Ֆրանսիայի առաջնության 19 տուրերում «Մոնակոն» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
«Մոնակոն» շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը։
























































