«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով։
Գերմանացին չի կարողանա գլխավորել թիմը հունվարի 2-ին «Չելսիի» դեմ խաղում, որը կանցկացվի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում։
Կլոպի կողմից անցկացված կորոնավիրուսային թեստը ցույց է տվել արդյունք, որը համարվում է «հավանաբար դրական»։ Նաև մարզիչը հիվանդության թեթև ախտանիշներ ունի։ Նա մեկուսացվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» «Սթեմֆորդ Բրիջում» կգլխավորի Կլոպի օգնական Պեպ Լինդերսը:
























































