Curva Nord-ը՝ «Ինտերի» երկրպագուների միությունը, պատասխանել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տված աղմկահարույց հարցազրույցին:
Միլանյան ակումբի երկրպագուները Սան Սիրո մարզադաշտի մոտ պաստառ են փռել, որում գրված է եղել «Անձրևից փախչողները կարևոր չեն. նրանք, ովքեր մնում են փոթորկի ժամանակ, կարևոր են: Ցտեսություն, Ռոմելու»։
Լուկակուն Ինտերից հեռացավ Չելսի 2021 թվականի ամռանը։ Հարձակվողն այս շաբաթ հարցազրույց է տվել, որում դժգոհություն է հայտնել լոնդոնյան թիմում իր դերից, ինչպես նաև սեր է խոստովանել իտալական ակումբին՝ ասելով, որ զղջում է միլանյան ակումբից հեռանալու համար.
«Այսպես չպետք է լիներ։ «Ինտերն իմ սրտում է, ես կվերադառնամ»,- ասել էր Լուկակուն:
























































