«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի կորոնավիրուսի երկու թեստի արդյունք բացասական է։
Բելգիացին այս մասին հաղորդել է թվիթերյան իր էջում։ Նա գրել է, որ հունվարի 2-ին «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղին մասնակցելու թույլտվության է սպասում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» հաղորդել էր, որ Կուրտուայի, Վինիսիուս Ժունիորի, Ֆեդերիկո Վալվերդեի ու Էդուարդո Կամավինգայի թեստերը դրական են։
Հիմա մադրիդյան ակումբը հաղորդել է, որ դրական է նաև Լուկա Յովիչի թեստի արդյունքը։