«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ իրեն չի գոհացնում լոնդոնյան ակումբում ներկայիս կարգավիճակը։
«Ֆիզիկապես ես լավ վիճակում եմ։ Բայց դժգոհ եմ «Չելսիում» ստեղծված իրավիճակից։ Տուխելն այլ սիստեմով խաղ է ընտրել, բայց ես չեմ հանձնվի, ես պրոֆեսիոնալ կգտնվեմ։ Դժգոհ եմ իրավիճակից, բայց ես պրոֆեսիոնալ եմ և չեմ կարող հիմա հանձնվել»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Բելգիացին «Չելսի» էր տեղափոխվել «Ինտերից» 2021-ի ամռանը, բայց հաճախ է մնում լոնդոնցիների պահեստայինների նստարանին։