Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հասկանում է, որ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հեռանալ «Բարսելոնայից»: Mundo Deportivo-ն գրում է, որ բրազիլացին գիտակցում է՝ իր կարգավիճակում թիմում դժվար թե փոխվի, այդ իսկ պատճառով պատրաստ է հեռանալ:
Կոուտինյոն ցանկանում է Բրազիլիայի հավաքականի հետ մեկնել ԱԱ-2022-ին, և դրա համար նրան խաղային պրակտիկա է անհրաժեշտ:
Գավին ու Նիկո Գոնսալեսն ավելի մեծ վստահության են արժանանում «Բարսայի» մարզչական շտաբի կողմից և Կոուտինյոն գիտակցում է, որ ակումբն իրեն որպես պահեստային է դիտարկում: Այս ամենը հաշվի առնելով՝ բրազիլացի ֆուտբոլիստն իր գործակալներին խնդրել է նոր ակումբ փնտրել իր համար: Ֆիլիպեն արդեն ձմռանը ցանկանում է հեռանալ «Բարսային»:
«Նյուքասլն» առաջին ակումբներից է, որը հետաքրքրություն է ցուցաբերել Ֆիլիպեի ծառայություններով, բայց կիսապաշտպանը հստակ ակնարկել է,որ մտադիր չէ տեղափոխվել այդ ակումբ: Հիմա նրա գործակալները շփվում են «Արսենալի», «Տոտետնեհմի» և «Էվերթոնի» հետ, բայց նրանցից ոչ մեկի հետ բանակցություններն առաջընթաց չեն գրանցել:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում 16 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ: