«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ֆուտբոլիստը կատալոնացիների համար առաջնային տարբերակ է հանդիսանում. իսպանացուն թիմում ցանկանում է տեսնել հենց գլխավոր մարզիչ Չավին: Նա Մորատային աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է համարում:
«Յուվենտուսը», շշուկների համաձայն, ֆուտբոլիստի իրավունքները չի գնի մադրիդյան թիմից: