«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին։
«Այն տեղեկությունը, որը տարածվել է, իբր ես «Բարսելոնա» եմ տեղափոխվել մեկ եվրոյի դիմաց, չի համապատասխանում իրականությանը։ Ինձ ոչ մի կոպեկ չեն վճարել։
Թե ինչու է «Բարսելոնան» հայտնվել ֆինանսական դժվարին իրավիճակում, իսկ «Ռեալի» հետ նման բաներ չեն պատահում, կարող եմ ասել, որ այդ ամենը կախված է ակումբի ղեկավարությունից։ Չես կարող լավ ղեկավարին համեմատել անհաջող ղեկավարի հետ։
Ֆլորենտինո Պերեսը մշտապես աշխատանքներ է տանում և մի շարք դժվարություններ ու խնդիրներ է հաղթահարել։ Մենք ուրախ ենք, որ այժմ Լապորտան է մեր ղեկավարը։ Վստահաբար նա ակումբին կայունություն և հաջողություններ կբերի»,- այս մասին նշել է 38-ամյա ֆուտբոլիստը;