Սանկտ Պետերբուրի «Զենիթի» և Իրանի հավաքականի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը հրաժարվել է տեղափոխվել իսպանական «Սևիլիա»։
Ինչպես տեղեկացնում է Match TV-ն, անդալուսական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին անձամբ ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու համար։
Ըստ աղբյուրի՝ Ազմունը չի ցանկանում ընդունել առաջարկը, քանի որ մտադրություն ունի կարիերան շարունակել Անգլիայում կամ Գերմանիայում։
Հիշեցնենք, որ «Սևիլիայից» բացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը» և «Լիոնը»։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ազմունը նախնական համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ։