«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան նշել է, որ Պրեմիեր լիգան համարում է աշխարհի ամենաուժեղ առաջնությունը:
«Կարծում եմ, որ այս պահին Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է։ Անգլիան ամենաբարձր մակարդակն ունի։ Իսպանիան գերիշխում էր մի քանի տարի առաջ, և նրանց գերակայությունը երկար տևեց։
Ինձ թվում է, որ այժմ անգլիական ակումբներն ամենաուժեղն են աշխարհում։ Հիանալի է լինել այնտեղ, որտեղ լավագույն ֆուտբոլն է ցուցադրվում:
Կարևոր են նաև անձնական պատճառները։ Օրինակ, ավելի մոտ լինել ձեր ընտանիքի հետ: Բայց ես ընդունում եմ, որ ցանկանում եմ լինել աշխարհի լավագույն առաջնության մի մասը»,- ասել է Սիլվան O Jogo-ին տված հարցազրույցում: