Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիրս Սուարեսը կարող է հեռանալ ակումբից. նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը: MLS-ի երկու ակումբ 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկ են արել, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են բրազիլական «Կորինտիանսն» ու «Ինտեր Մայամին»: ԱՄՆ-ն ներկայացնող ակումբ ֆուտբոլիստին պատրաստ է երկու տարվա պայմանագիր առաջարկել:
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսն «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին անգամ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ նոյեմբերի 7-ին կայացած խաղում (3-3):
Սուարեսը նախորդ տարվա սեպտեմբերին է միացել «Ատլետկոյին», ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից»: