«Բարսելոնայի» պաշտպան Ալեքսանդրո Բալդեն եւս վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների, նա գտնվում է տանը՝ մեկուսացման մեջ։
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Կլեման Լենգլեն, Դանի Ալվեսը և Ժորդե Ալբան: